Արցախի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է նախկին տարիներին պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրելու դեպքերի վերաբերյալ հայտարարությունները
Մարտ 30,2021 16:38
ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են սույն թվականի մարտի 29-ին դատախազություն մուտքագրված դիմումներում ներկայացված` նախկին տարիներին պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրելու դեպքերի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հայտարարությունները` բավարար հիմքերի առկայության դեպքում պետության գույքային շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթն իրացնելու նպատակով:
Արցախի գլխավոր դատախազություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: