Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի գործը անընդհատ արհեստականորեն մտցվել է փակուղի և երբեք էլ փակուղուց դուրս չի եկել»․ Վարդան Հարությունյան. Ա1+ (տեսանյութ)

Մարտ 30,2021 16:20

«Մարտի 1-ի գործը անընդհատ արհեստականորեն մտցվել է փակուղի և երբեք էլ փակուղուց դուրս չի եկել»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով 300,1 հոդվածի վերաբերյալ ՍԴ-ի կայացրած որոշմանը։

Հիշեցնենք՝ այս հոդվածով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Այս հոդվածը ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց։

Ըստ Հարությունյանի՝ Մարտի 1-ի գործը 2018 թվականից հետո էլ փակուղուց դուրս չեկավ․

«Ճիշտ է, հասավ դատարան, բայց այդ դատական ընթացքը ավելի շատ թատրոն և ցուցադրություն էր հիշեցնում։ Հիմա ունենք այն, ինչ ունենք, արդեն պարզ է, որ տեսանելի շրջանում այդ գործը փակուղում էլ մնալու է»։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է, Հարությունյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ ինքը անհիմն հայտարարություններ անելու վարպետ է։

Ըստ Հարությունյանի՝ եթե մենք ունենայինք նորմալ արդարադատության համակարգ, Մարտի 1-ի գործի բոլորովին այլ ընթացք կունենայինք, բոլորովին այլ հանգուցալուծում․ «Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում վերջին երեք տարիներն, բերեց և հանգեցրեց Սահմանադրական դատարանի այս որոշմանը, խայտառակ պատերազմին և մյուս ձախողումներին։ Մենք 2018 թվականի ապրիլ-մայիսին իշխանության ենք բերել անգործների և անկարողների, որոնք պետք է տապալվեին և տապալվեցին»,-ընդգծեց Հարությունյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031