«Ավելի լավ է՝ անվտանգության խորհրդի քարտուղարը թող փորձի իր պարտականությունները կատարել երկրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ մինչեւ պատերազմը եւ պատերազմի ժամանակ, որի դեպքում ԱԽ-ն այն վայրն է, որտեղ ճիշտ որոշումներ են ընդունվում ռազմաքաղաքական վիճակի մասին»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ «Թուրքիային թշնամի պետություն համարո՞ւմ եք» հարցին ի պատասխան հնչեցրածին, որ «եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն»՝ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա բնորոշմամբ․ «Իրենց թվում է, թե Թուրքիային շողոքորթելով՝ վերջինս կընդառաջի Հայաստանին, բայց թուրքերն իրենց նպատակն ունեն՝ «Մեծ Թուրան», եւ մեր երկրի իշխանությունը չի հասկանում, որ ապաշրջափակման տակ իրականում ՀՀ-ի եւ Արցախի խորը շրջափակում է լինելու»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ