ՀՅԴ Կանադայի ուսանողական միության ջանքերով չեղարկվել է Արցախյան հակամարտության մասին քննարկումը, որին հրավիրված էր մասնակցելու Կանադայում Թուրքիայի դեսպանը։ Հայաստանի դեսպանը հանդիպմանը մասնակցելու հրավեր չէր ստացել։
Կանադայի մեր ընկերների համառ և հետևողական պայքարի շնորհիվ հնարավոր է դարձել խուսափել Թուրքիայի կողմից հակահայ քարոզչության ևս մեկ դրսևորումից։
Պայքարը շարունակվում է բոլոր ուղղություններով և աշխարհի բոլոր վայրերում, որտեղ Դաշնակցությունն ունի իր ներկայությունը:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄ