Լրահոս
Օրվա լրահոսը

Մոհամադ Զարիֆն ասել է, թե իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցելու Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում վերականգնողական աշխատանքներին

Մարտ 30,2021 14:20

«Ազատություն». Դուշանբեում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մոհամադ Զարիֆի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Երկկողմ հարաբերություններից բացի, նրանք քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությունը, մասնավորապես՝ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակն ու եռակողմ հայտարարության իրականացումը։

Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում վերականգնողական աշխատանքների շուրջ։ Զարիֆն ասել է, թե իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցելու այդ աշխատանքներին, ինչպես նաև ականազերծման գործողություններին։

Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Դուշանբեում հանդիպել են «Ասիայի սիրտ-Ստամբուլյան գործընթաց» նախարարական համաժողովի շրջանակում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031