Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուցե ինչ որ մեկը կատակել է. թեսթ չհանձնած փաստաբանը հաղորդագրություն է ստացել վարակված լինելու մասին

Մարտ 30,2021 14:00

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր.

«Այսօր Առողջապահության նախարարությունից հաղորդագրություն եմ ստացել, որ իմ կովիդ թեստի արդյունքը դրական է։ Ամեն ինչ իդեալական կլիներ, եթե չլիներ այն հանգամանքը, որ ես թեստ չեմ հանձնել։ Հետո ասում եք, ինչպես է իշխանությունը ձևափոխում վարակի թվերը։ Սպասում եմ պաշտոնական պատասխանի»:

Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում այս առնչությամբ հրապարակվել է հետեւյալ պարզաբանումը

Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Վահան Հովհաննիսյանի գրառմանը, թե առողջապահության նախարարությունը սխալ «հասցեով» քովիդ դրական թեսթերի պատասխան է տրամադրել օգտատիրոջը, ինչն էլ դառնում է վարակի թվերի ձևափոխման պատճառ, պաշտոնապես տեղեկացնում ենք`

Ձեր սքրինշոթում նշված հեռախոսահամարը չի պատկանում մեր համակարգին: Մեր կողմից ուղարկված հաղորդագրություններում, որպես հաղորդագրության ուղարկող նշվում է` ՀՀ ԱՆ-ն։ Այս պարագայում` համաձայն սքրինշոթի` նշված է այլ հեռախոսահամար:

Գուցե ինչ որ մեկը կատակել է: Ինչպես նաև խորհուրդ ենք տալիս առանց հիմքերի չզրպարտել պետական գերատեսչությանը։

Հարգելի Վահան, տեղեկացնենք նաև, որ քովիդ դրական թեստի պատասխանի առկայության դեպքում sms հաղորդագրությունն ուղարկվում է ավտոմատ կերպով` Արմեդ համակարգից, նմուշառման ժամանակ տրամադրված հեռախոսահամարին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031