Սահմանադրական դատարանի կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումի քննությունից հետո այսօր ՀՀ սահմանադրական կարգի տապալման գործով առաջին դատական նիստն էր։
Հիշեցնենք՝ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՔՕ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել երկրորդ նախագահին եւ գործով անցնող մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին եւս՝ ԳՇ նախկին պետ Սեյրան Օհանյանին, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար։
Պաշտպանական կողմը հայտարարել է, որ ՍԴ որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների հանդեպ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։
Կարդացեք նաև
Այսօրվա նիստը սկսվեց այն հիշատակմամբ, որ դատարան էր ստացվել այս գործով մեղադրող դատախազներից Գեւորգ Բաղդասարյանի դիմումն այն մասին, որ ՍԴ որոշման հրապարակումից հետո իրենք ծավալուն միջնորդություն են նախապատրաստում, եւ քանի որ դատարանի կողմից ՍԴ որոշումը կատարելու առնչությամբ առկա է սահմանադրությանը համապատասխանության խնդիր՝ խնդրում են դատական նիստը հետաձգել։ Դատախազները նիստին չէին ներկայացել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ