Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստն սկսվելուց անմիջապես հետո ընդմիջվեց մասնակիցների՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի բացակայության պատճառով։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դիմումից բացի դատարան է ստացվել նաև դատախազ Գևորգ Բաղդասարյանի դիմումը։
Մեղադրող կողմը նոր ծավալուն միջնորդություն է նախապատրաստում և այդ կապակցությամբ խնդրել է դատարանին այսօրվա նիստը հետաձգել մինչև ապրիլի 6-ը։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ