Դեռևս մարտի 13-ին 168.am-ը գրել էր այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթևեկում է 36 VV 355 օպերատիվ պետհամարանիշերով մեքենայով:
Հիշեցնենք, որ օպերատիվ պետհամարանիշը ենթադրում է՝ բառի բուն իմաստով անխափան երթևեկություն. կարող ես արագ վարել, հոծ գիծ հատել, երկրորդ շարքով կանգնել, մի խոսքով՝ ինչ ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում ուզես՝ կարող ես անել. միևնույն է, չես տուգանվում: Տեսախցիկներն օպերատիվ պետհամարանիշերով ավտոմեքենաների խախտումները չեն գրանցում:
Մենք փորձեցինք պարզել, թե ո՞րն էր Անդրանիկ Քոչարյանին օպերատիվ պետհամարանիշեր տալու իրավական հիմքը, և հարցումներ ուղարկեցինք թե ՀՀ Ազգային ժողով՝ որպես պատգամավորի գործատուի, թե ՀՀ ոստիկանություն, որտեղից ստացվել են այդ համարանիշերը:
Մինչ 168.am-ը կստանար իր հարցումների պատասխանները, մարտի 22-ին ստացանք նոր լուսանկար, որում երևում էր, որ մեր հրապարակումից հետո, ինչն Անդրանիկ Քոչարյանը բավականին ծանր էր տարել, այնքան, որ այդ մասին նույնիսկ Խորհրդարանի միջանցքներում հրապարակային էր բարձրաձայնում, կրկին փոխել էր մեքենայի համարները՝ վերադարձնելով նախկին համարանիշերը:
168.am-ին պատասխանել էին, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի անվամբ օպերատիվ հաշվառման պետհամարանիշեր չեն հատկացվել:
Կարդացեք նաև
Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ անվամբ են դուրս գրվել այն պետհամարանիշերը, որոնք հետո հայտնվել են Անդրանիկ Քոչարյանին սպասարկող մեքենայի վրա, և ո՞վ է այդ իրավախախտման պատասխանատուն:
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում