Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը Аргументы и Факты թերթին տված հարցազրույցում հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարությունը Արցախում պատերազմը դադարեցնելու գործում:
«Մենք հիանալի վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Դրանք կարող ենք ունենալ բազմաթիվ ասպեկտներ, որոնք փոխադարձ շահ են ներկայացնում: Հայաստանի հետ նույնպես կան պատմական լավ հարաբերություններ: Մենք ունենք մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ, որոնք Հայաստանին բավականին մեծ օգուտ են բերում: Ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով: Իսկ ինչ վերաբերում է տեղի ունեցածին… Թերևս պատերազմը դադարեցնելու գործում Պուտինի անձնական դերակատարության մասին պետք է հիշեն բոլորը»,- ասել է Պեսկովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ