Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսության զարգացման գերակայելի ոլորտների ընտրությունը պետք է կատարվի ոչ թե «վերացական» մոտեցմամբ, այլ հստակ տեսանելի շուկաների հենքի վրա. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 30,2021 10:37

«Եթե ուզում ենք ուժեղ պետություն ունենալ, ապա պետք է մարտունակ բանակ ունենանք։ Եթե ուզում ենք մարտունակ բանակ ունենալ, ապա պետք է ուժեղ տնտեսություն ունենանք։ Եթե ուզում ենք ուժեղ տնտեսություն ունենալ, ապա պետք է ունենանք զարգացման հստակ ռազմավարություն։ Հստակ՝ ժամանակացույցո՛վ, քայլերո՛վ, շուկաներո՛վ, հնարավոր ռիսկերով ու դրանք վերացնելու ճշգրիտ քայլերով։ Եվ այս ամենը՝ մեկ շղթայում՝ սերտ։ Այսինքն՝ եթե պետություն, ուրեմն՝ տնտեսություն։

Այսօր, երբ մեզ համար այնքան կենսական է երկիրը օր առաջ ոտքի հանելը, բանակը մարտունակացնելը, թշնամական երկու պետություններին դիմակայելու կարողություն ունենալը, տնտեսության զարգացման գերակա ոլորտների ընտրությունը որտե՞ղ պետք է կանգ առնի։

Տնտեսագետ Կարեն Ադոնցի կարծիքով, գերակայելի ոլորտների ճիշտ ընտրությունը պետք է կատարվի ոչ թե «վերացական» մոտեցմամբ, ինչպես սովորաբար եղել է մեր կառավարությունների ծրագրերում, այլ՝ հստակ տեսանելի շուկաների (պահանջարկի), դրանց առանձնահատկությունների հենքի վրա…»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031