Ձվի շուկան վերահսկողությունից դուրս է եկել. շուկայում մի քանի խաղացողներ գերշահույթ ստանալու նպատակով հակամրցակցային քայլերի են դիմել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ մի քանի քաղաքացիներ սուպերմարկետներից արկղերով ձու են գնել եւ այն բարձր գնով վերավաճառել են փոքր խանութներին:
Սա է պատճառը, որ խանութներում ոչ միայն ձվի գինն է գերազանցել 100, նույնիսկ 110 դրամը, այլեւ արհեստական դեֆիցիտ է առաջացել: Բացի այս, օրեր առաջ որոշ անձինք, սուպերմարկետներից արկղերով ձու գնելով, պահեստավորել են իրենց ավտոտնակներում, որպեսզի Զատիկին այն թանկ գնով վաճառեն: Այս խնդիրը լուծելու նպատակով խանութներում տնտեսվարողներն այս օրերին հրաժարվում են 15-ից ավել ձու վաճառել մեկ անձին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Ոչ տրամաբանական բացատրություն է: Այդ դեպքում փոքր խանութները ինչու՞ են շատ թանկ գնով ձու գնում այդ մի քանի քաղաքացիներից կամ էլ այդ մի քանի քաղաքացիները ո՞նց հասցրեցին ձու մատակարարել ամբողջ Երևանի հարյուրավոր խանութներին:
Նման հարցերով կարծեմ մի ձևական հանձնաժողով կա, ինչու՞ է թաքնվել, գործ չունի՞ անելու: