2016-17 թվականներին տաքսու վարորդներն իրենց հեռախոսներում պահում էին Նիկոլ Փաշինյանի ելույթներն Ազգային ժողովում, եւ եթե ճանապարհը երկար էր լինում, միացնում էին դրանք՝ հաճույք ստանալու համար, թե ինչպես է այդ ընդդիմադիր քաղաքական գործիչը «չոտկում հանրապետականին»: Իմ դաստիարակության եւ ճաշակի տեսանկյունից՝ այդ ելույթների ձեւն ու բառապաշարը հեռու էին կատարելությունից, չնայած բովանդակային առումով այնտեղ կային բազմաթիվ ճիշտ դիտարկումներ: (Ուրիշ հարց, որ երեք տարի իշխանություն լինելով, պետք էր դուրս գալ «ընդդիմադիր տրիբունի» դերից): Բայց բոլոր դեպքերում այդ ելույթների լեզուն հիմնականում տեղավորվում էր քաղաքական բառապաշարի սահմաններում:
Մի քանի օր առաջ տաքսիստը միացրեց Ամերիկայում ապրող մեր հայրենակիցներից մեկի ելույթը, որտեղ չափազանց յուրովի մեկնաբանվում էր մեր քաղաքական անցուդարձը: «Յուրահատկությունն» այն էր, որ գրեթե ամեն մի նախադասության մեջ հնչում էին սեռական բնույթի հայհոյանքներ. վարորդը ամեն մի հայհոյանքից հետո բավարարված քմծիծաղ էր տալիս: «Ցենզուրայից դուրս» արտահայտություններն ուղղված էին որոշ չափով նախկին, բայց հիմնականում՝ ներկա իշխանություններին: Երբ ես խնդրեցի այդ տեսագրությունն անջատել, տաքսիստն ասաց՝ «կներեք, հասկանում եմ, որ դա ձերը չի, բայց զատո ամեն ինչ չոտկի ասում է»:
Ճիշտն ասած, ծանոթ չէի մեր այդ հայրենակցի «ստեղծագործությանը», եւ, բնականաբար, չեմ պատրաստվում այդ տեսագրությունները դիտել, բայց ստուգել եմ՝ նյութերը հավաքում են տասնյակ, երբեմն՝ հարյուր հազարավոր դիտումներ: Եվ ահա ես մտածում եմ. եթե «ժողովուրդը» երբեւէ «մերժի» ներկայիս վարչապետին, ապա ոչ թե հանուն հայրենիքի, պետության կամ որեւէ գաղափարի: Իշխանափոխության համար պատճառ չեն դառնա անգամ ստամոքսային խնդիրները՝ դրանց «հակաթույնը» արտագաղթն է: «Ժողովուրդը» «կմերժի Նիկոլին» միայն հանուն այնպիսի մի մարդու, որը Փաշինյանից ավելի Փաշինյան կլինի, ավելի «չոտկի», ավելի «քլնգող», ավելի «ժողովրդական» լեզվով կխոսի: Ինչ-որ տեղ շնորհակալ եմ նախկին գործընկերոջս, որ նա իմ աչքերը բացեց «ժողովրդի» իրական կերպարի վրա՝ դա իմ վերջին կես տարվա ամենակարեւոր բացահայտումը դարձավ:
Այն, որ մենք պատերազմում պարտություն կրեցինք, իհարկե, սարսափելի է: Ավելի սարսափելի է, որ այդ պարտության գլխավոր ճարտարապետի «դուխը հերիքում է» իր պաշտոնին մնալու: Իսկ ամենասարսափելին այն է, որ «ժողովրդի» համար այս վիճակը միանգամայն հանդուրժելի է: Եթե «ժողովուրդը որոշի» փոխել իր ականջի համար հաճելի բաներ խոսացող ներկա լիդերին, ապա կընտրի մեկ այլ առաջնորդի, որը կխոսի ավելի հաճելի բաներ, ավելի ճարպիկ լեզվով կխաբի իրեն:
Կարդացեք նաև
Իսկ ինչո՞ւ եմ ես «ժողովուրդ» բառը չակերտների մեջ վերցնում: Որովհետեւ այն մեծամասնությունը, որի զգացմունքները ես նկարագրում եմ, արժանի չէ «ժողովուրդ» կոչվելու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Փաշինյանը իրօք շա՜տ բաների վրայ, շատերիս աչքերը բացեց… իսկապէս լուրջ ու անկեղծ եմ ասում…
եթէ, միայն, կարենայինք խուսափիլ տեղի ունեցած ահաւոր Աղէտից, կարելի կ’ըլլար մտածելը որ նա, այլազան առումներով, օգտակար հանդիսացաւ…
իսկ արդարեւ, վերեւ մատնանշուած այդ տեսակի չակերտեալ «ժողովուրդը» նկատի ունենալով, այս հանգրուանին, անմիջական եւ առաջնահերթ վտանգը՝ ոչ «Իմ Քայլ»ի վերարտադրումն է, ոչ էլ «նախկինների» վերադարձը. այլ՝ կարգ մը ուրիշ խումբերի կամ տարրերի մուտքը, Խորհրդարան… միայն նրանց մուտքը անգամ, այդտեղ…
սակայն (թէկուզ երբեմն հակառակ ուղղութեամբ պոռթկումներ կ’ունենամ…), ես չեմ կարծեր որ այդ տեսակի հայ ժողովուրդը, իսկապէս մեծամասնութիւն է… (այդ բնոյթի հաղորդումների դիտորդների քանակը շատ բան չի նշանակէր, տարբեր վերլուծումներ կարելի է կատարել այդ մասին…)… այո, յեղափոխութենէն ի վեր, ամենաշատ այդ «ժողովուրդի» մասնիկներն ենք լսում ու տեսնում, բայց դա չի նշանակում որ, նամանաւանդ այս պահին՝ մեծամասնութիւն են
Եթե խոսքը Դոգի մասին է՝ հավատացնում եմ, առանց հայհոյանքի նրա դիտումների քանակը շատ ավելի շատ կլինի։ Հայհոյանքը չի որ գրավում է մեր քաղաքացիներին, ալլ տված ինֆորմացիան, որի իսկությունը արդեն ուրիշ քննարկելու թեմա է։
Այն, որ կառավարության հետպատերազմյան ամենատրամաբանական քայլը հրաժարականն էր, իմ կարծիքով հասկանում են շատերը, իսկ այդ հրաժարականից հետոն՝ շատ քչերը: Հենց քաղաքական դաշտի նման վիճակի, 16+-ի իշխանության գալու միակ հավանական հեռանկարի հետևանքով «ժողովուրդը» հայտնվեց, իմ համոզմամբ, իր կամքից անկախ, «հիմար» վիճակում: Չմոռանանք, որ պատերազմում կռվել ու զոհվել են հիմնականում հենց այդ նույն «ժողովրդի» զավակները; ԵՎ եթե կառավարությունը, ինչպես կայացած երկրներում է լինում, հրաժարական չի տվել, դրանում ամենաքիչ մեղքի բաժինը «ժողովրդինն» է, մեղավոր են քաղաքական գործիչները, մտավորականությունը, ինֆորմացիոն հոսքերի ուղղորդողները և այլ, մի խոսքով՝ «կրթվածները»:
սակայն շնորհիւ «կրթվածներին» է, որ յեղափոխութիւնը յաջողեցաւ, եւ ոչ թէ այդ՝ «ժողովուրդին».
այդ նոյն «ժողովուրդը» այն էր ու է, որ այդ նոյն Ապրիլ 2018-ի՝ սկիզբը, ՀՀԿին տուած էր իր քուէները… այն «ժողովուրդն» է, որ մի քանի հազարներով իր քուէն կը ծախէ, եւ երկու ամիսէն նորէն պիտի ծախէ – այս անգամ սակայն թերեւս աւելի լաւ փոխ կ’աշխատի, քանի որ գնողները հիմա այլազան են, կարող է իր ձայնը աճուրդի դնել… –
2018-ին տեղի ունեցածը ժողովրդային զարթօնք չէր, այլ ամենադասական տեսակի՝ քաղքենի (բուրժուական) յեղափոխութիւն. Երեւանի փողոցները փակողների պատկերներն ու դիմագիծները մի հատ եւս նայեցէք… խոնարհ անձերը, թերեւս յետոյ եկան… յետոյ բերին նրանց… ու անոնք ալ եկան, երբ որ իշխանափոխութեան հոտը առին (այդ գետնի վրայ, սոսկալի հոտառութիւն ունի, այդ «ժողովուրդը»)
կամ՝ այդ օրերին ու նրանց յաջորդող ամիսներին, – մի քիչ, անկախ – որեւէ թերթի յօդուածներն ու խմբագրականները, դարձեալ կարդացէք… ներառեալ ու մանաւանդ անոնք, որոնք հիմա «ծախուած» կը համարուին վարչակարգին կողմէ…
եւ դեռ այստեղ չեմ խօսում, այսպէս կոչուած՝ «սորոսականների» մասին…
սակայն երկրի ընտրանին – մինչ այդ, շա՜տ հանգիստ կեանք վայելող, միջին դասակարգի առանձնաշնորհեալ այդ հատուածը -, փաշինյանիզին միայն՝ ուղղակի սատարելով, ուղիղ զօրակցելով չէ, որ մէջտեղ բերաւ այս վարչակարգը. այլ կար նաեւ էլիտար հատուած մը, այլազան ոլորտներու մէջ (քաղաքական, մտաւորական, լրագրողական, մշակութային, գեղարուեստական, ակադեմիական…) որոնք պարզապէս… լռեցին. այլազան պատճառներով՝ որեւէ բան չըսին ու չըրին, կասեցնելու կամ նոյնիսկ դանդաղեցնելու համար իսկ փաշինյանիզմի անմիտ ընթացքը, խելագար սլացքը, մինչեւ՝ Բացարձակ Իշխանութեան. ու յետոյ ալ, համակրանք կամ բարեացակամութիւն յայտնեցին «նոր» կարգերի հանդէպ… տեղի ունեցած Աղէտէն ե՛տք է միայն, որ անոնք – անոնցմէ ոմանք – սկսան վերջապէս, թէկուզ արդէն շատ ուշ, հարկաւոր չափով քննադատել Փաշինյանն ու իր վարչակարգը. (եթէ մի քանի «կրթվածներ» անկէ առաջ արդէն որոշ չափով հակափաշինյան դարձած էին, անձնական փորի ցաւերի պատճառով էր այդ… նուազագոյն պաշտօն մը, կամ իշխանական շոյանք մը, զանոնք կրնար դարձեալ վերածել խրոխտ յեղափոխականների)
եթէ չլինէր այդ «ընտրանին», որ հիմա Փաշինյանը վերածեց՝ սեւի, հակայեղափոխականի, ժողովուրդի թշնամիի, գելերի բարեկամի, որպէսզի այդ կերպով ալ լոլոզէ իր այդ «ժողովուրդը», եթէ չլինէր Հայաստանի – եւ ընդհանրապէս, հայերի… – էլիտար դասը, այս վարչակարգը չէր կրնար գոյանալ.
եւ հիմա ինք կ’երազէ թէ շնորհիւ այդ «ժողովուրդի՞ն» պիտի պահէ իր աթոռը… հիմա էլ, ներազգային յաւելեալ ճակատ մը բանալով՝ «կրթվածներին» դէմ…
(Ապրիլ 2018-ի սկիզբը չէր անշուշտ որ այդ նոյն «ժողովուրդը» ՀՀԿ-ին եւ ԲՀԿին ծախած էր իր քուէները, այլ այն նոյն ամիսը, մէկ տարի առաջ… )