Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարսի պայմանագիրը չի դադարեցվի, Բաթումին չենք պահանջի ետ վերադարձնել, իսկ Սամցխե-Ջավախեթիում զինված ուժեր չենք ուղարկի». Վրաստանում Թուրքիայի դեսպան. Aliq Media

Մարտ 29,2021 23:30

Aliq Media. Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը վրաստանյան «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում խոսել է վրաց-թուրքական հարաբերությունների՝ այդ թվում Կարսի պայմանագրի և Սամցխե-Ջավախքում զորքեր տեղակայելու մասին:

Լրագրողն իր խոսքում նշում է, որ այժմ որոշ ուժեր ցանկանում են ճեղք առաջացնել վրաց-թուրքական հարաբերություններում և առաջ քաշել այնպիսի թեմաներ, որոնք 21-րդ դարի 20-ական թվականների սկզբին արդեն ակտուալ չեն և հարցնում Թուրքիայի դեսպանի կարծիքը նշված թեմաների շուրջ:

«Կան որոշ մտահոգիչ հարցեր, որոնք ինձ նույնպես անհանգստացնում են արդեն 3,5 տարի, ինչ Վրաստանում եմ ծառայում: Երբ եկա Վրաստան առաջին անգամ, այն ժամանակ լսեցի բամբասանք, որ Կարսի պայմանագիրը կավարտվի 100 տարին լրանալուն պես, հասկացա, որ նմանատիպ անտրամաբանական և ակնհայտ սուտը օրակարգ է հայտնվում ոչ թե Վրաստանից, այլ դրսից: Երբ ես որոշեցի հետազոտել այս աղբյուրները, հայտնի դարձավ, որ դրանք որոշ խմբեր են Վրաստանի սահմանից դուրս… ինչու՞, որովհետև թուրք-վրացական հարաբերությունները Կովկասի տարածաշրջանի կայունության կմախքն են: Երբ նայեք աշխարհառազմավարական լանդշաֆտին, նրանք ուզում են որոշակի կասկած առաջացնել, արդեն 2021 թվականն է, Կարսի պայմանագիրը չի դադարեցվի, Բաթումին չենք պահանջի ետ վերադարձնել, իսկ Սամցխե-Ջավախեթիում զինված ուժեր չենք ուղարկի»,- հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպանը:

Նա վերջում հավելել է, որ նմանատիպ կեղծ նորությունները Վրաստան են մտնում դրսից,  սակայն օգտակար նյութեր են ձեռք բերվում Վրաստանից:

«Մենք պետք է պայքարենք կեղծ տեղեկությունների քարոզչության դեմ և մենք ուզում ենք այս հարցերին անդրադառնալ Վրաստանի կառավարության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության հետ միասին»,- ասել է Ֆաթմա Ջերեն Յազգանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031