«Ցավոք, իշխանության կողմից հրամցվում է, որ հունիսի քսանին ժողովրդի ընտրությունը միայն 2 երեւույթի միջեւ է՝ գործող իշխանություն, որը հայրենիք է հանձնել, եւ նախկին թալանչիներ, այսինքն՝ այլընտրանք չկա։ Մանիպուլացնում են»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին ու այդ ընթացքում հնչեցրած հայտարարություններին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Չեմ կարծում, որ ժողովրդի մեծ մասն այդպես է մտածում։ Կան նոր ուժեր եւ այլընտրանքներ։ Սպասեք նրան, ինչին չեք սպասում։ Գալու է մի բան, որին չենք սպասում։ Իհարկե, կլինեն անակնկալներ»,-ակնարկեց Միքայել Մելքումյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ