Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացել պաշտպանության փոխնախարարների, զորամիավորումների հրամանատարների և նախարարության գլխավոր վարչությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է report.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Անդրադառնալով իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում ծառայության կազմակերպմանը՝ Հասանովը կարգադրել է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել անձնակազմի պատրաստվածության մակարդակի բարձրացման և ստորաբաժանումների մարտունակության վրա:
Հասանովը հստակ կարգադրություններ է տվել զարգացնել ռազմական ենթակառուցվածքները իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում, անցկացնել ինժեներա-սակրավորական աշխատանքներ և ապահովել ստորաբաժանումների նյութատեխնիկական սպասարկման հետագա բարելավումը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ