Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիում ընթացող Masters մրցաշարի երրորդ շրջանում անսպասելիորեն պարտվեց իտալացի Յաննիկ Սիններին: Խաչանովը մեկ սեթի առավելություն ուներ, սակայն չկարողացավ այն զարգացնել եւ ի վերջո երեք սեթում պարտություն կրեց 6:4, 6:7, 4:6 հաշվով:
Խաչանով-Սիններ դիմակայությունը տեւեց 2 ժամ 50 րոպե: Նրանց միջեւ հաշիվը դարձավ 2:1՝ հօգուտ իտալացու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ