Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Բուշ-դյու-Դոնի պատգամավոր Գի Տեսիեն շնորհակալական նամակ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, որում ասված է.
«Պարոն նախագահ Ազգային ժողովի
Երախտապարտ եմ Ձեզ ֆրանսախոսության միջազգային օրվա առթիվ Ձեր հղած շնորհավորանքի համար, որ Հովհաննես Գևորգյանը հավատարմորեն փոխանցեց ինձ: Այն թե΄ինձ, թե΄ Բարեկամության շրջանակի բոլոր անդամներին խորապես հուզեց:
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահի իմ պաշտոնում շուտով ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունն եմ առաջնորդելու դեպի Հայաստան և Արցախ: Հուսով եմ, որ առիթ և հաճույքը կունենանք Ձեզ հանդիպելու այս ընթացքում՝ Ձեզ հետ զրուցելու հեռանկարով:
Կարդացեք նաև
Այս ակնկալիքով հղում եմ Ձեզ խորին հարգանացս հավաստիքը»:
Մարտի 20-ին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ էր հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Բուշ-դյու-Դոնի պատգամավոր Գի Տեսիեին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության և հանրության հետ կապերի բաժին