Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, վճիռ դեռ չկա, բայց «Մարտի 1»-ի գործի հետ կապված շատ բաներ են հայտնի»․ Արփի Դավոյան

Մարտ 29,2021 16:48

«Ցանկացած գործի բացահայտման մասին խոսում ենք ամենավերջում, սակայն «Մարտի 1»-ի գործի մանրամասներն այնքան հայտնի են, այնքան ակնհայտ մանրամասներ կան, որոնց մասին խոսելիս ասում ենք, որ գործը բացահայտված է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՔՕ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը) հակասահմանադրական ճանաչելու փաստին։

Արփի Դավոյանը չցանկացավ որակումներ հնչեցնել, քանի դեռ ՍԴ որոշման տեքստը հրապարակված եւ իրենց կողմից ուսումնասիրված չէ։ «Սակայն գործը նոր է մտել կարեւոր փուլ՝ դատաքննության փուլ, որում 76 հատորանոց գործը բոլորիս պետք է հասանելի լինի։ Կարծում եմ՝ շատ ուշագրավ տեղեկությունների պետք է ծանոթանանք։ Այո, վճիռ դեռ չկա, բայց «Մարտի 1»-ի գործի հետ կապված շատ բաներ են հայտնի։ Հայտնի է այն ամենը, ինչ եղել է։ Հանրության համար հայտնի է»,-նշեց Արփի Դավոյանը։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե այս քրեական գործը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում է, Դավոյանը շեշտեց․ «Շարունակում եմ պնդել, որ ՀՀ-ում որեւէ մեկը քաղաքական հետապնդման չի ենթարկվում»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031