Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վստահ եմ, որ Փաշինյանը 5%-ի շեմը չի հաղթահարի»․ Հովհաննես Սահակյան

Մարտ 29,2021 16:44

«Վստահ եմ՝ ժողովրդի կեսից ավելին չի ուզում ընտրությունների միջոցով հեռացնել դավաճանների խմբակին։ Փոխարենը մտածում է, որ սրանք օր առաջ պետք է հեռանան եւ կանգնեն դատարանի առաջ։ Սա իրենք էլ են լավ հասկանում եւ գիտեն, որ հենարան չունեն ժողովրդի մոտ»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հունիսի քսանին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

Նա վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա եւ կգնա արտահերթ ընտրությունների, որովհետեւ նրա մարզային այցերն ունեն մեկ նպատակ՝ շոշափել ժողովրդի տրամադրությունները եւ հասկանալ՝ ինքն ունի՞ անհրաժեշտ ձայներ՝ ապագայում վերարտադրվելու համար։

«Փաշինյանը զգում է, որ ժողովրդի մոտ հենարան չունի։ Վստահ եմ, որ ինքը 5%-ի շեմը չի հաղթահարի։ Երբ նա հրաժարական տա, կտեսնենք, որ 180 աստիճանով ամեն ինչ կփոխվի։ Եթե մեկի հենարանը միայն ուժային կառույցներն են, եթե չի վստահում իր խորհրդարանական խմբակցությանը, հետեւաբար՝ 5%-ի շեմը չի հաղթահարի»,-համոզմունք հայտնեց Հովհաննես Սահակյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031