Ermenihaber. Թուրք նախկին պատգամավոր (1983-1999թթ), նախկին առողջապահության, տուրիզմի նախարար Բյուլենթ Աքարջալըն թուրքական «Milliyet»-ում հրապարակած հոդվածում անդրադարձել է ԱՄՆ սենատորների՝ ցեղասպանության թեմայով Բայդենին գրած նամակին:
Հոդվածում Աքարջըն Թուրքիայի մեջլիսին (խորհրդարան) առաջարկում է գործողությունների պլան՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու նպատակով։
Ըստ նրա՝ Թուրքիայի հակաքայլերի ծանրության կենտրոնը պետք է ընկնի խորհրդարանի վրա, քանի որ ցեղասպանության ճանաչման բանաձևերը ընդունվում են այլ երկրների խորհրդարաններում: Աքարջըի՝ մեջլիսին ներկայացրած առաջարկությունները ներկայացնում ենք ստորև.
– ԹԱՄԺ-ի (Թուրքիայի ազգային մեծ ժողով – ԹԱՄԺ) նախագահ Մուսթաֆա Շենթոփի կողմից երկխոսության հիմնում Կոնգրեսում իր պաշտոնակցի հետ:
Կարդացեք նաև
– Առնվազն ազգային հարցերում ԹԱՄԺի-ի վերկուսակցական դիրքորոշման ավելի ուժեղ ներկայացում Կոնգրեսում:
– ԹԱՄԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների փոքր խմբերով արդյունավետ այցեր Վաշինգտոն, այցերը պետք է պլանավորված լինեն:
– Կոնգրեսի արտաքին հարաբերությունների և ռազմական հանձնաժողովների անդամներին հրավիրել Թուրքիա:
– Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում աշխատող մասնագիտական խմբերի՝ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատուների ու մասնագետների հետ երկխոսության ցանց հիմնում:
– ԹԱՄԺ-ից գնացող պատվիրակությունների հանդիպումներ նաև ԱՄՆ-ի մամուլի ու ուղեղային կենտրոնների անդամների հետ:
– ԹԱՄԺ-ը կողմից ավելի Թուրքիայի ու լոբբիի ու PR-ի աշխատանքներին ավելի մեծ տեղի հատկացում:
– Միջխորհրդարանական բարեկամական հանձնաժողովներից կազմված համատեղ տեխնիկական աշխատանքային խմբի ստեղծում:
– ԹԱՄԺ-ի պատգամավորների ու կոնգրեսականների հանդիպումներ թուրք-ամերիկյան հարաբերությունների թեմայով կոնկրետ առցանց միջոցառումների ժամանակ: