Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գոռ Սարգսյան. «Մենք ուզում ենք Արմեն Գրիգորյանին եւ Նիկոլ Փաշինյանին ջղայնացնել, որովհետեւ նրանք սպասարկում են Թուրքիայի շահերը»

Մարտ 29,2021 16:36

Դաշնակցականները ՀՀ անվտանգության խորհրդի շենքի առջեւ անցկացված բողոքի ցույցի ընթացքում այրեցին Թուրքիայի դրոշը:

Դրանից առաջ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը հայտարարեց. «Մենք հիմա այստեղ կայրենք Թուրքիայի դրոշը: Բայց դրոշը վառելով մենք ոչ թե ուզում ենք Թուրքիային ինչ-որ բան ցույց տալ, այլ Արմեն Գրիգորյանին եւ Նիկոլ Փաշինյանին ջղայնացնել, նրանց ներվերի, նրանց ինքնասիրության հետ խաղալ, որովհետեւ նրանք սպասարկում են Թուրքիայի շահերը: Արմեն Գրիգորյանին անձամբ ուզում եմ ասել, որ նա Հայաստանի Հանրապետությունում հանգիստ չի ապրելու, Արմեն Գրիգորյանը եւ իր տեսակը արտագաղթելու են այս երկրից: Թուրքիայի, Ադրբեջանի, մեր, իմ թշնամիների շահերը սպասարկող մարդիկ, իմ պապերին ջարդողների, իմ հայրենիքը, հազարավոր հայերի կյանքերը խլողների, Հայաստանն առանց հայերի տեսնողների շահերը պաշտպանողները Հայաստանում հանգիստ չեն ապրելու»:

Ցույցի մասնակիցները նաեւ Արմեն Գրիգորյանի համար նախատեսված լոլիկ ու հավկիթ էին բերել, սակայն դրանք չնետեցին նրա կողմ՝ հայտարարելով, որ ՀՀ ԱԽ շենքը այնուամենայնիվ պետական կառույց է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031