Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի դեմ քրեական գործը շարունակելն անգամ ամոթ է, պետք է մտածել նոր բան «կարելու» մասին»․ Հովհաննես Սահակյան

Մարտ 29,2021 16:09

«Դատարանների շրջափակում, դատավորներին «վնգստացող» անվանել․․․ բիրտ, կոպիտ ձեւերով փոխեցին բարձրագույն դատարանի՝ ՍԴ-ի անդամներին։ ՍԴ-ի որոշումը, կարելի է ասել, իշխանության քիմքին հարմար դատավորները կայացրին, ուստի իշխանությունն այլեւս չի կարող ասել, թե դա կեղծիք է»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՔՕ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը) հակասահմանադրական ճանաչելու փաստին՝ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական գործի առնչությամբ նա նշեց․ «Այդ քրեական գործը շարունակելն անգամ ամոթ է, պետք է մտածել նոր բան «կարելու» մասին, կամ էլ նամուս ունենան, ներողություն խնդրեն, եւ այս ամենն ավարտվի։ ՍԴ-ն այս որոշմամբ մնաց իր բարձունքում։ Քանի դեռ չեն բացահայտվել մարտի 1-ի տասը զոհերի սպանության հանգամանքները, մարտի մեկի գործի լինելու մասին խոսել հնարավոր չէ։ Իշխանությունը փուչիկ էր փչել այս երեք տարում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031