Ս.թ. մարտի 26-28-ը Սանտյագո դե Կոմպոստելա (Գալիսիա) քաղաքում անցկացված՝ Իսպանիայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում 44 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Ռազմիկ Մայիլյանը, իսկ 92 կգ քաշային կարգում՝ ավագ Ռազմիկ Մայիլյանը։
Առաջնությունում բրոնզե և արծաթե մեդալներ են նվաճել նաև Բարսելոնայում գործող «Հայաստան» ըմբշամարտի ակումբի մյուս սաները։ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ջերմորեն շնորհավորում է մեր մարզիկներին հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ։
Իսպանիայում Հայաստանի դեսպանություն
Կարդացեք նաև