Լրահոս
Օրվա լրահոսը

Զատիկից առաջ ձվի գինը կիջնի. Գեղամ Գեւորգյան

Մարտ 29,2021 15:21

«Ձվի գնի բարձրացումն ունի նաեւ օբյեկտիվ պատճառ. համաշխարհային շուկայում ձուն թանկացել է»,-այսօր ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանը: Նրա խոսքով, հաշվի առնելով հասարակության մտահոգություններն ու այս հարցով հետաքրքրվածությունը հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություն, բայց դա մեկ օրվա գործ չէ. «Գնի մասով խոսել ենք տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք հայտնել են, որ արտադրական ծավալները մեծացրել են եւ այսօրվանից սկսած ավելի շատ ձու կմատակարարեն եւ Զատիկից առաջ գինը կիջնի»:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով, տնտեսվարողները դեֆիցիտի պատճառներից մեկն էլ նշել են ճտերին ուշ բերելը, ինչի հետեւանքով ձվադրման տարիքի չեն եղել. «Հիմա մտել են ձվադրման, արտադրական ծավալները կբարձրանան եւ գինը կիջնի: Այսինքն, ըստ տնտեսվարողներին, օբյեկտիվ այս մի խնդիրը վերացել է»:

Գեղամ Գեւորգյանն ասաց, որ եթե համաշխարհային գները բարձրանան Հայաստանում էլ ձուն կթանկանա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031