«Այդ հարցն ուղղեք Անվտանգության խորհրդի քարտուղարին, ես չեմ մեկնաբանում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները շտկելու մասին հայտարարությունը։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ «գերիների հարցը չլուծված՝ ինչպե՞ս կարող է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայումից խոսել այն իշխանությունը, որը բերեց պատերազմի»։
Արա Այվազյանն արձագանքեց․ «Համաձայն չեմ գնահատականի հետ, թե այս իշխանությունը բերեց պատերազմի։ Իհարկե, առաջին քայլը պետք է լինի գերիների հարցի շուտափույթ լուծումն առանց որեւէ նախապայմանների»։
Արա Այվազյանը շտապեց հեռանալ՝ անպատասխան թողնելով լրագրողների մյուս հարցադրումները։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ