Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին հրաժարական տալու որոշումը չի պահանջում անհետաձգելի զրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ երկու առաջնորդների շփումները կրում են մշտական բնույթ:
«Նա շարունակում է մնալ ժամանակավոր պաշտոնակատար, հետևաբար հրապարակված որոշումը չի պահանջում անհետաձգելի շփում»,- ասել է Պեսկովը:
Նա նաև հավելել է, երկու երկրների առաջնորդները «շփվել են բոլորովին վերջերս, շփումները կրում են մշտական բնույթ»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ