«Անվտանգության խորհրդի քարտուղարի խիստ սկանդալային հայտարարության մասին ի՞նչ կարծիքի եք։ «Թուրքիան մեր թշնամի՞ն է» հարցին ի պատասխան նա ասաց, որ պետք է մեր դիտակետը փոխենք տարածաշրջանի հանդեպ։ Դուք համաձա՞յն եք, որ մեր թշնամու՝ Թուրքիայի հանդեպ մեր դիտակետը պետք է փոխենք»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2020թ․-ի կատարողականի զեկուցման ժամանակ այսօր ԱԳ նախարար Արա Այվազյանից հետաքրքրվեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Թույլ տվեք չմեկնաբանել, բայց ասեմ, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում հայտնում են վարչապետն ու ԱԳ նախարարը»,-արձագանքեց ԱԳ նախարարը։
Նաիրա Զոհրաբյանը նաեւ հետաքրքրվեց Ադրբեջանում պահվող 188 հայ ռազմագերիների ճակատագրի մասին՝ շեշտելով, որ հայկական կողմը վերադարձրեց անգամ առաջին պատերազմում զոհված ադրբեջանցու ոսկորները, իսկ մեր գերիներն այժմ Ադրբեջանում հանցագործ են որակվում։
«Հստակեցում մտցնեմ՝ մեր գերիների թիվն այդ չէ, ուղղակի 188 թիվը նշված է ՄԻԵԴ-ի կողմից, որը տեղեկություններ է պահանջել նրանց մասին։ Թիվը տարբեր է, եւ ես թիվը չեմ հնչեցնի»,-պատասխանեց Արա Այվազյանը։
Կարդացեք նաև
Նաեւ նշեց, որ հայկական կողմն իր պարտավորությունը կատարել է եւ հանձնել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ