Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռահասները բռնվել են երկաթուղու մալուխի գողության փորձի ժամանակ

Մարտ 29,2021 15:43

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Երևանի երկու 18-ամյա բնակիչները բռնվել են Երևան-Նորագավիթ հատվածում կապի մալուխի գողության փորձի ժամանակ:

Մարտի 23-ին Երևանի կայարանի հերթապահն Անվտանգության ծառայություն  հաղորդեց, որ Երևան-Նորագավիթ հատվածում անջատվել է կապը: Միևնույն ժամանակ, դեպքի վայրում հերթապահություն իրականացնող Անվտանգության ծառայության աշխատակիցները նկատել և բռնել են երկու կասկածելի դեռահասների, որոնց հետո փոխանցեցին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներին:

Հետագայում պարզվել է նրանց ինքնությունը, և այն, որ նրանցից մեկը նախկինում արդեն դատապարտվել է նմանատիպ հանցագործության համար:

Ձերբակալվածները խոստովանել են, որ կատարել են այս, ինչպես նաև մարտի 19-ին Երևան-Նորագավիթ հատվածում 30 մետր մալուխի գողությունը:

Նկատենք, որ տարեսկզբից Հարավկովկասյան երկաթուղում աճել է երկաթուղային համակարգի վրա արտաքին ազդեցությունների թիվը. հունվար-մարտ ամիսներին գրանցվել է 35 նման դեպք, ինչը 3 անգամ գերազանցում է 2020-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հիմնականում դրանք էլեկտրական և կապի մալուխների գողություններ և գողության փորձեր են, ՀԿԵ-ի գույքի, ենթակառուցվածքի, շարժակազմի վնասման դեպքեր, որոնք ուղղակիորեն սպառնում են գնացքների երթևեկության անվտանգությանը:

Բոլոր հայտնաբերված դեպքերում ընկերությունը ակտիվորեն համագործակցում է հանրապետության իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ` չարագործներին հայտնաբերելու և հետագայում նմանատիպ դեպքերը կանխելու համար:

Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող երկաթուղու գույքի գողությունները իրականում մեծ վտանգ են ներկայացնում գնացքների երթևեկության անվտանգության համար: Ընդամենը մի քանի մետր մալուխի գողությունը հանգեցնում է գծանցներում կապի կորստին, ինչն անհնար է դարձնում գնացքների շարժի վերահսկումը, իսկ դա, իր հերթին, կարող է վտանգավոր միջադեպերի և վթարների պատճառ դառնալ:

Ընկերությունը վստահ է, որ հասարակության կողմից երկաթուղային ենթակառուցվածքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը թույլ կտա ապահովել գնացքների երթևեկության անվտանգության պատշաճ մակարդակը, ինչպես նաև ընկերության և քաղաքացիների գույքի պահպանությունը:

 «ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»

ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031