Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտ 29,2021 14:25

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -1․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-5 աստիճան ցուրտ:

🔶Երևանում այսօր ցերեկը, 30-31-ին, ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 2-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Հանրապետության տարածքում՝
Մարտի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 01-ին, 02-ի և 03-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 02-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 03-ի ցերեկը՝ հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքի մարտի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 26.0°C (2008թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -8.0°C (2003թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 9.9°C

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031