«Պատերազմը ցույց տվեց, որ այն նաեւ համանախագահների գործունեության ձախողումն էր, որովհետեւ համանախագահները կոչված են բարենպաստ մթնոլորտ ձեւավորելու՝ նաեւ հարցի ռազմական լուծումը բացառելու համար։ Սեպտեմբերի 27-ն ապացուցեց, որ նրանք ձախողվել են իրենց մանդատի ուղղությամբ»,-ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2020թ․-ի կատարողականի զեկուցման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արա Այվազյանը։
«Այսօր կան որոշակի տեխնիկական խնդիրներ, չակերտներ չբացեմ, բայց ընդգծեմ, որ ՀՀ-ն, բնականաբար, շահագրգռված է համանախագահների ներքո բանակցությունները սկսել, բայց մեզ պետք է ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կարձանագրի ներկայիս իրավիճակը, այլ կղեկավարի գործընթացը»,-շեշտեց Արա Այվազյանը՝ չհամաձայնելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի նկատառման հետ, թե պատերազմը հայկական դիվանագիտության ձախողման արդյունքն էր։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ