Լրահոս
Օրվա լրահոսը

Սրա հետ հաշտվելը կնշանակի մեկընդմիշտ կորցնել ազգային արժանապատվությունն ու խիղճը. Աննա Կոստանյան

Մարտ 29,2021 13:43

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը

Վեց ամիս անց էլ նույն զգացողություններ են…

Ամեն զոհված զինվորի մասին մի «նոր» պատմություն թարմացնում է թաց վերքերն ու անասելի մրմուռ պատճառում։

6, 10, 50, 100 տարի… որքան էլ անցնի, 15-ի ցեղասպանության ցավի պես դաղելու է երիտասարդ պայծառ ու լուսավոր սերնդի կորուստը։ Սրա հետ հաշտվելը կնշանակի մեկընդմիշտ կորցնել ազգային արժանապատվությունն ու խիղճը։

Ներում չունեն բոլոր նրանք, ովքեր արդարացնում են մեղսակցությունը` «դե, պատերազմ էր», «մեկ է պիտի տայինք», «զինվորը դրա (պատերազմի) համար ա», «մեր երեխեն խի պիտի գնար» ու նմանօրինակ բարբաջանքներով, ով ուզում է լինի ասողը։ Բոլորը (ներկա, թե նախկին պաշտոնյա) օրենքի ու որդեկորույս մայրերի առաջ պիտի պատասխան տան բազում հարցերի համար, որ անպատասխան են կամ միտումնավոր կոծկվում են անմահացածների մարմինների մասունքների ու կորուսյալ հոգիների հետևում։

Ցանկացած անձ` պաշտոնյա, ով մտածում է, թե ժամանակը մոռացնել կտա, վերքերը կբուժվեն, ժողովուրդը  կտրվի ներողամտություն հայցելու պարզունակ խոսքերին, երիցս մոլորյալ է, քանզի չի ընկալում, թե որքան խորն է գործած մեղքը` գիտակից, թե անգիտակից, ուղղորդված, թե ապաշնորհ…

Հ.Գ. Տեսնես ՆՐԱՆՑԻՑ քանի՜սն են այստեղ` մեզ հետ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031