«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկա օրերին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կնշանակվի արդարադատության փոխնախարար: Նա արդեն ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց դիմում ներկայացնելու վերաբերյալ տեղեկությունը:
Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդ համարը փաստաբան Միսակ Բաբաջանյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ վաղուց ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:
Ցուցակում նրան հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը: Նա վերցնելու է մանդատը: