Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Արցախը լինի Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ Արցախ առանց հայության»․ Արա Այվազյան

Մարտ 29,2021 13:17

«Երբ տարբեր միջազգային կառույցներ եւ երկրներ ականատես են, թե Ադրբեջանի տակ անցած տարածքներում ինչպես է իրականացվում լիակատար հայաթափում, ինչպես է ոչնչացնում մեր պատմամշակութային ժառանգությունը, ինչպես են անմարդկային վերաբերմունքի ենթարկվում մեր գերիները՝ արդեն նրանցում հասունանում է այն համոզմունքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2020թ․-ի կատարողականի զեկուցման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։

«Եթե այն լինի Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ Արցախ առանց հայության։ Սրա մասին է մեր պայքարը, եւ կարծում  եմ՝ գնալով միջազգային հանրության մոտ ամրագրվում է այդ իրականությունը»,-համոզմունք հայտնեց Արա Այվազյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031