«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը
Մտածողությունը մարդու էության իրական հայելին է: Զորօրինակ՝ Փաշինյանը խանդավառ առաջարկում է՝վաճառել Երևանի կենտրոնում գտնվող բուհերի շենքերը և քաղաքից դուրս կառուցել ուսումնական կենտրոններ, հույս ունի քեմբրիջների ու օքսֆրդների հիմնադրի դափնիները նախընտրական շրջանում վայելել:
Բայց բանալի բառը տվյալ դեպքում վաճառելն է, որովհետև եթե վաճառես մինչև կառուցումը, ապա քանդում ես, կազմալուծում եղածը, իսկ հետոն կատարյալ անորոշությունն է:
Իրական ուսանողական քաղաք հիմնադրողը կասեր այլ շարադասությամբ՝ կառուցենք թեկուզ մեկ նման մարզային ուսումնական կենտրոն հավաքական ուժերով, ոչ թե վաճառենք, ապա … չէ որ մինչև կառուցելը պետք է մտածել, թե որտե՛ղ և ինչպե՛ս պետք է սովորեն, աշխատեն տվյալ շենքավաճառ բուհերի տասնյակ հազարավոր ուսանողներն ու դասախոսները. կրթությունն անընդհատ գործընթաց է:
Կարդացեք նաև
Այո՛, բառերն են որոշում գիտակցությունը, վաճառենք, բայց ոչ ստեղծենք, վաճառելը հեշտ է և շահաբեր….