Լրահոս
Օրվա լրահոսը

Ասելիքի բուն իմաստը թողած՝ կենտրոնանալ «հանքաքար» բառի վրա, նշանակում է չտարբերակել կարևորը անկարևորից. Բաբկեն Թունյան

Մարտ 29,2021 11:49

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

ՊՂՆՁԻ, ՀԱՆՔԱՔԱՐԻ և ԽՏԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ

🔺 Հայաստանից մաքուր պղինձ չի արտահանվում։ Հայաստանից արտահանվում է ԱՏԳ ԱԱ 2603 կոդով ապրանքը, որը մաքսային վիճակագրության մեջ կոչվում է ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՔԱՐ ԵՎ ԽՏԱՀԱՆՔ։ Անգլերեն՝ copper ores and concentrates:

🔺 2020 թվականին Հայաստանից արտահանվել է 509.8 հազար տոննա, որի մաքսային արժեքը կազմել է 604.4 մլն դոլար։ Ըստ այդմ՝ 1կգ-ի արժեքը կազմել է ընդամենը 1.2 դոլար։

Մաքուր պղնձի արժեքը մի քանի անգամ բարձր է։ Օրինակ, նույն 2020 թվականին Հայաստան ներմուծված 76 հազար տոննա պղնձալարի (ԱՏԳ ԱԱ 7408) մեկ կգ-ի մաքսային արժեքը կազմել է 4.9 դոլար։ Անգամ ջարդոնի տեսքով պղինձն է (ԱՏԳ ԱԱ 7404) իր արժեքով անհամեմատ բարձր՝ 1կգ-ն 4.6 դոլար։

🔺 Համեմատեցի՞ք 1.2 դոլարը 4.6 դոլարի հետ։

Սա նշանակում է, որ եթե արտադրական ցիկլը խորացվեր, և մենք արտահանեինք ոչ թե խտանյութ, այլ պղինձ, մեր տնտեսությունը դրանից միանշանակ կշահեր։ Դրա համար անհրաժեշտ է պղնձաձուլարան, որը կմշակի 500 հազար տոննա խտանյութը և կստանա ավելի բարձր արժեք ունեցող տարեկան մոտ 125 հազար տոննա պղինձ։

Մենք ունեցել ենք խոշոր պղնձաձուլարան` Ալավերդու պղնձաձուլարանը, որն այս պահին չի շահագործվում:

Ինչ վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, այն պղինձ չի արտադրում։ ԶՊՄԿ-ն Հայաստանի ամենամեծ բաց հանքում արդյունահանում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են պղնձի և մոլիբդենի խտանյութեր։

🔺 Վարչապետն այսօր խոսել է սրա` արտադրական շղթայի խորացման անհրաժեշտության մասին։ Խտանյութի փոխարեն հնարավորինս վերջնական արտադրանք ստանալու և արտահանելու մասին։

Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ դա անհրաժեշտություն է, և ոչ միայն պղնձի առումով։

Իսկ ասելիքի բուն իմաստը թողած՝ կենտրոնանալ «հանքաքար» բառի վրա, նշանակում է չտարբերակել կարևորը անկարևորից։

Լուսանկարում՝ պղնձի խտանյութ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031