Լրահոս
Օրվա լրահոսը

Էդ գյուղացիների համար մեծ հաշվով մեկ է, թե դուք ինչ կծախեք, քանի որ իրենք հայրենիք կորցնելուց հետո, դեռ ուրախ ծափ են տալիս. Սոֆյա Հովսեփյան

Մարտ 29,2021 11:34

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը

Կար ժամանակ, որ բոլորին քննադատում էինք պետական կառույցները վաճառելու համար. կոնյակի գործարանները վաճառվել են, որ հիվանդանոցները մասնավորեցվել, որ մարզահամերգային համալիրը էլ պետական չէ, որ դպրոցներն ու մանկապարտեզները փակվում են ու վաճառվում , որ այգիները սեփականատերեր ունեն…

Հետո եկավ ժամանակ, որ սկսեցինք խոսել «հանրային գերակա շահ», «ապօրինի գույքի բռնագանձում» տերմիններով…

Սրանք էլ օգուտ չտվեցին, քանի որ ինչքա՜ն ապօրինի գույք կար մնաց իր տեղում, հանրության շահն էլ մոռացվեց գնաց …

Այսօր համալսարանների շենքերն ենք վաճառում… Լո՞ւրջ… Էդ գյուղերում էլ ,որ ասացիք ու մի երկու հոգի ծափ տվեցին դա նշանակում է «հանրային կարծիք» և ճանապարհ դեպի անօրինությո՞ւն։ Էդ գյուղացիների համար մեծ հաշվով մեկ է, թե դուք ինչ կծախեք, քանի որ իրենք հայրենիք կորցնելուց հետո, դեռ ուրախ ծափ են տալիս ու հանրահավաքի ժամանակ էլ մրցում իրար հետ, թե ո՞ւմ գյուղի անվանական պաստառը ավելի բարձր կպահվի:

Իրենց համար միևնույն է, որ հարևանի տղայի «մի բուռը» դեռ հանգրվան չունի։ Հիշեցնե՛մ, կան շատ մարդիկ, որ իրենց սկզբնական ճանապարհից չեն շեղվել ու էլի չեն թողնի կպնեք որևէ գույքի՝ առավել ևս վաճառք ձեր խաղաղասիրական մոտիվներով…

Կարո՞ղ է պատահի մի թուրք «նվիրյալ» վաղը կամ մյուս օրը գնի ԵՊՀ-ն, էն մյուսը՝ Մատենադարանը, հաջորդը՝ ցեղասպանության թանգարանը…

Կեցցե՜ն , ասածներդ չհասկացող անդարդները…

Պատառ – պատառի նոր ժամանակներ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031