Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկ ու կես տարի առաջ բեմադրվեց մի ներկայացում, որը խտացումն էր ցավի ու հույսի, ուժի և պայքարի։ Խոսքը «Լուսաբացից առաջ» ներկայացման մասին է։
Ներկայացման հեղինակը երիտասարդ գրող Հերմինե Ավագյանն է, ում վերջին գրքի հետ կապված նյութ էինք զետեղել «Առավոտ»-ում։
Ինչպես հարցազրույցի ընթացքում Հերմինեն ասել էր մեզ` ինքն իր ողջ էներգիան տողերին է տալիս։ Այս ներկայացումը նույնպես էներգիայով լի էր։
«Լուսաբացից առաջ» ներկայացումը, որը նվիրված է Արցախյան ազատամարտի հերոսներին, «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին` Արցախյան ազատամարտը լավագույնս ներկայացնելու համար։
Կարդացեք նաև
Ներկայացման բեմադրիչը Ռուզաննա Խաչատրյանն է, որը Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։
Վ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ