Դեռեւս 9 տարի առաջ «Նաեւ հացիվի» շրջանակներում ներկայացրել եմ կանաչ կարագով իշխանի պատրաստման եղանակը:
Այժմ կարող եք տեսնել պատրաստման եղանակը՝ տեսանյութով:
Հիշեցնենք նաեւ բաղադրությունը՝
Կարդացեք նաև
Մեկ մեծ կամ երկու միջին ձուկ
Աղ եւ սեւ պղպեղ ըստ ճաշակի
Կանաչ կարագի համար՝
Կարագ-1 տուփ՝ 180-200 գրամ
Սամիթ, մաղադանոս կամ թարխուն՝ ըստ ճաշակի- կես կապ
Սխտոր-1-2 պճեղ կամ 1 ճյուղ կանաչ սխտոր
Աղ՝ կես թեյի գդալ
Սեւ պղպեղ- մի պտղունց
Սկզբում պատրաստենք կանաչ կարագը: Լավ լվացրած եւ չորացրած կանաչիները մանր կտրատել, մանրացրած սխտորի հետ միասին ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագին, ավելացնել աղ եւ սեւ պղպեղ, էլեկտրական հարիչով հարել մի քանի վայրկյան:
Լցնել պոլիէթիլենային թաղանթի վրա, փաթաթել գլանաձեւ, դնել սառնարանը:
Ձկան ողնաշարը առանձնացնել, ինչպես ցույց է տրված տեսանյութում: Ջեռոցը տաքացնել 200 աստիճան: Ձկան ֆիլեն դնել փայլաթիթեղով կամ յուղաթղթով պատված ջեռոցի թավայի վրա, աղ եւ պղպեղ ցանել, վրան շարել մի քանի շերտ կանաչ կարագ եւ դնել ջեռոցը մոտ 15-20 րոպեով:
Կարող եք մատուցել տապակած սպանախով, որի պատրաստման եղանակը նույնպես կա տեսանյութում:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ