Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Նազարյան․ «Պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծել երկրում, որ  Փաշինյանն ու իր թիմը հասկանան՝ իրենք ընտրությունով որեւէ հնարավորություն չունեն»

Մարտ 28,2021 18:19

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանն այսօր  Դեմիրճյան փողոցում հանրահավաքի ժամանակ  իր ելույթում ասաց․ «Մենք այնքան ուժեղ ենք, այնքան հզոր ենք, որ այդ ճիվաղը  ճիճվի նման սողալով գյուղից գյուղ է գնում, որ հանկարծ նորմալ մարդիկ չիմանան, որ ինքը մի տեղ կանգնած է, գնան հարց տան, ասեն՝ հը՞, տղերքին սպանեցիր, Շուշին հանձնեցիր, էլ ի՞նչ ես ուզում մեզանից։ Իսկ արդեն ասում է ինչ է ուզում, նա չի ասում, Ռեջեփ Թայիփ Էրդողանն է ասում»:

Պարոն Նազարյանի խոսքով՝ երբ Փաշինյանին տեսնեք, իմացեք, որ դուք տեսնում ենք Ռեջեփ Թայիփ Էրդողանին․ «Որը երեկ ասաց՝ դուք մեզ տվեցիք ձեր 5 հազար տղերքին, տվեցիք Շուշին, մենք ձեզ դրա դիմաց տալու ենք 200 դրամանոց ձեթ, 50 դրամանոց ձու, 200 դրամանոց բենզին: Ժողովուրդ, եթե համաձայն եք այդ առաջարկին, համաձայնվեք, բայց ես գիտեմ, որ մեր ժողովուրդը այնքան լավն է, որ իհարկե, չի համաձայնելու, արդեն չի համաձայնել։ Մեր ժողովուրդն արդեն հաղթել է այս ծանր պայքարում։ Մենք ձեզ մինչեւ 2018 թվականի ապրիլին էինք ասում՝ զգույշ եղեք, մի վստահեք այդ չարագործներին, այդ անինքնասերներին, չլսեցիք։ Հիմա խնդրում եմ, մեր երեխեքին, Շուշին կորցնելուց հետո ուշադիր լսեք՝ սրանք, այս ճիվաղները մեզանից թաքուն Դուբայում, չգիտեմ որտեղ, Դուշանբեում գաղտնի որոշեցին մեր տղաներին սպանել, Շուշին հանձնեն Ադրբեջանին: Հիմա նույն ձեւ գաղտնիության պայմաններում որոշում են ամբողջ Հայաստանը հանձնեն Թուրքիային»:

Գեղամ Նազարյանի ներկայացմամբ՝ բարձրախոս են մոտեցնում իշխանության ներկայացուցիչներին եւ հարց տալիս՝ ինչ եք մտածում․ «Նիկոլն ու Ալենը չեն մտածում, նրանց փոխարեն մտածում է Էրդողանը, որը խնդիր է դրել կուլ տալ ամբողջ Հայաստանը: Նրանք արդեն պարզ ասում են՝ Թուրքիային ուրիշ աչքերով նայեք»։

Ըստ Գեղամ Նազարյանի,  պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրով մեկ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հասկանան՝ իրենք ընտրությունով որեւէ հնարավորություն չունեն․ «Լավագույն դեպքում իրենց համար մի գիշեր թաքուն փախչեն այս  երկրից, մենք էլ հասկանանք ինչ ենք անելու: Բայց փախչեն էլ, հետ ենք բերելու եւ կոխելու ենք այն ծակը, որտեղ 100 տարի պետք է տառապեն, որովհետեւ նրանք արել են մեր ազգի հանդեպ այնպիսի բան, որ մեր վեց հազար տարվա պատմության մեջ ոչ մի հայ չէր արել մեր ազգի նկատմամբ»:

Նա ասաց, որ շարժումն արդեն  հաղթել է, քանի որ վարչապետը մի քանի հարյուր մետրը երեք հազար ոստիկանի ուղեկցությամբ է անցնում, հիմա մնում է միայն ամրագրել շարժման հաղթանակը․ Էդ ընտրացուցակները մոռացեք, կենտրոնացեք հիմնական խնդրի վրա եւ  այդ կենտրոնական խնդիրը վաղուց արդեն սահմանված է եւ իրագործվում է՝ առանց Նիկոլ Հայաստան»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031