Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյանը՝ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին․ «Դա ապտակ էր Սփյուռքի 100 տարվա մղած պայքարին»

Մարտ 28,2021 17:04

«Հայաստանում իշխանության են եկել մի խումբ մարդիկ, որոնք սպասարկում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը»։

Այս մասին այսօր  Դեմիրճյան փողոցում կազմակերպած հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի  ՀՀ մոտեցումներում պետք է որոշակի շտկումներ լինեն՝  ի պատասխան «Հայաստանը Թուրքիային համարո՞ւմ է թշնամի պետություն» հարցին։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ նրանք պլանավորված հանձնեցին Արցախը եւ դա ամրագրեցին փաստաթղթով․ «Հիմա անցել են իրենց հանցագործությունների հաջորդ փուլին՝ ամեն ինչ անում են, որ ուրանան Ցեղասպանությունը, հրաժարվեն հայոց պահանջատիրությունից, Արցախից, ուրանան արցախյան պատերազմների ընթացքում զոհված մեր 10 000 զինվորների արյունը եւ կեղծ խաղաղասիրական խոստումների տակ վերջնականապես բնաջնջեն մեր ժողովրդին: Ով մոռանա ցեղասպանությունը, Արցախը, մեր պահանջատիրությունը, ինքը հայ ժողովրդի թշնամին է եւ վերջ»։

Նա վստահեցրեց՝  Սփյուռքից շատ կոշտ պատասխաններ են լինելու եւ այդ հայտարարությունը  ապտակ էր Սփյուռքի 100 տարվա մղած պայքարին, ապտակ էր այն միջազգային հանրությանը, 2 տասնյակից ավելի պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը․ «Սփյուռքը խորը հիասթափության մեջ է եւ համապատասխան արձագանքով ու գնահատականով վստահաբար հանդես կգա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031