Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը

Մարտ 28,2021 13:36

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դիմելով բեմական արվեստի ներկայացուցիչներին և թատրոնի նվիրյալներին, ջերմորեն շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա առթիվ և մաղթել անսպառ լավատեսություն, աննահանջ կամք ու գործի հանդեպ խորին ներշնչանք: Կարևորելով թատրոնի դերն ու նշանակությունը հանրության կյանքում՝ նախարարը նաև մաղթել է, որ այն շարունակի մարդկային ու մարդասիրական արժեքների, խաղաղության և մարդու հանդեպ հարգանքի հաստատման իր հաղթարշավը:

«Չկա առավել հմայիչ ու խորհրդավոր ոլորտ, քան մարդու մասին արվեստը: Թատրոնը մարդու հոգևոր և հոգեկան աշխարհների հետազոտման, դրանց ծպտյալ և քողարկված շերտերի բացահայտման ու գեղարվեստորեն ներկայացման իրականությունն է: Այսօր էլ նաև հանրային տրամադրությունների հաղթահարման, լավատեսության վերականգնման ու նոր ապագայի կերտման հզոր խթան և գործիք է: Մեծ է այսօր ձեր պատասխանատվության չափը, աննախադեպ է ձեր առաքելությունը»,- նշել է նախարարը և վստահություն հայտնել, որ թատրոնի նվիրյալները հետագայում էլ կշարունակեն իրենց գործն այն գիտակցությամբ, ինչպես դա արել է իր կյանքը թատրոնին նվիրած մեծավաստակ վարպետը՝ Երվանդ Ղազանչյանը:

Նշենք, որ մրցանակաբաշխությունն իրականացրել է Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության  աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:

«Արտավազդ-2020/2021» թատերական  մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.

 Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյան

 «Լավագույն մանկական ներկայացում»

«Շրջված երազ» – Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, բեմադրիչ՝ Նարինե Մալյան

 «Լավագույն երիտասարդ դերասանուհի»

Հռիփսիմե Նահապետյան – (Ջուլիետ) «Ռոմեո և Ջուլիետ», Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

Մարիկա Դովլաթբեկյան – (Պոյի ալտեր Էգոյի ալտեր Էգո) «Սև կատուն», «Մետրո» թատրոն

 «Լավագույն երիտասարդ դերասան»

Նարեկ Բաղդասարյան – (Կորնյուդե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն

Դավիթ Եղիազարյան – (Գրիմով) «N 6», Աբովյանի դրամատիկական թատրոն

 «Լավագույն երիտասարդ բեմադրիչ»

Գոռ Մարգարյան – «12», «Անհատ» թատերախումբ

 «Լավագույն երիտասարդական ներկայացում»

«Օնեգին» –  Կ․  Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, բեմադրիչ` Նորա Գրիգորյան

 «Թատերարվեստին անբասիր ծառայության համար»

ՀՀ ժողովրդական արտիստ Իրինա Մարչենկո –  Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

ՀՀ  վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյան –  Հ․ Պարոնյանի անվան  երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյան –  Երևանի պետական կամերային թատրոն

 «Լավագույն պիես»

Սառա Նալբանդյան –  «Հաղթանակի գենեզիս»

 «Լավագույն սցենոգրաֆիա»

Գարեգին Եվանգուլյան – «Թռիչք կկվի բնի վրայով», Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

 «Լավագույն երաժշտության հեղինակ»

Ջեմմա Մինասյան – «Սև կատուն», «Մետրո» թատրոն

 «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»

Հերիքնազ Բաղդասարյան – (Վարազդատի մայրը) «Վարազդատ», Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն

 «Լավագույն երկրորդ պլանի դերասան»

Անդրանիկ Զաքարյան – (Չեզվիք) «Թռիչք կկվի բնի վրայով», Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

 «Լավագույն դերասանուհի»

Տաթև Ղազարյան – (Էլիզաբեթ Ռուսե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն

 «Լավագույն դերասան»

Արման Նավասարդյան – (Հեղինակ – Սաքո) «Լոռեցի Սաքոն», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն

 «Լավագույն ռեժիսուրա»

Նարինե Գրիգորյան – «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն

Վահե Շահվերդյան  – «Անուշ», Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն

 «Ժյուրիի հատուկ մրցանակ»

«Լուսաբացից առաջ» – Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն, բեմադրիչ՝ Ռուզաննա Խաչատրյան

«Լավագույն ներկայացում»

«Փափլիկը» – Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն, բեմադրիչ` Նարինե Գրիգորյան

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Շահվերդյան, ո՞նց կարելի է ամեն տարի քեզ առաջադրես, ժյուրին էլ ամոթից մրցանակ տա, քանի որ ժողովրդական արտիստ ես, ամոթն էլ է լավ բան…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031