Լրահոս
Օրվա լրահոսը

Օնիկ Գասպարյանն ինքն իրեն փրկելու համար պետք է խոսի․ Տիգրան Աբրահամյան

Մարտ 28,2021 00:10

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱԽ քարտուղարը վերջին 10-15 օրվա ընթացքում արդեն 3-րդ անգամ հայտարարում է, որ գեներալ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը կայացած ԱԽ նիստին չի զգուշացրել, որ վիճակն այնպիսին է, որ առաջիկա 2-3 օրվա ընթացքում այն պետք է կանգնեցնել։

Ճիշտ է՝ այդքան էլ հիմնավորված չէ նրա բացատրությունն այն մասին, թե ինչու է նոր սկսել արձագանքել Գասպարյանի ուղերձին, բայց ամեն դեպքում, ԱԽ քարտուղարը փորձում է հերքել։

Մյուս կողմից, ունենք իրավիճակ, երբ գեներալ Գասպարյանի հայտարարությունն իր ինտերվյուներից մեկով հաստատել է նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Ավելին, նա տեղեկացրել է, որ նախքան ԱԽ նիստին ներկայացնելը, Շտաբի պետ Գասպարյանն այն համաձայնեցրել է իր հետ։

Գիտեմ, որ ստեղծված «կաշայում» սա ամենակարևոր խնդիրը չէ, իսկ հանրությանն արդեն էական էլ չէ, թե սրա արդյունքում ով և ում «ոտքի տակ կգցի», բայց կան որոշակի նյուանսներ, որ թեմայով զբաղվող մասնագիտական շրջանակների համար կարևոր է։

Չի բացառվում, որ այս ամենի տակ շատ ավելի մեծ «բազառ» կա և այս ամիսների ընթացքում կողմերը հանրությանը կոդավորված տեղեկատվություն են փոխանցել, իսկ դրա ներիշխանական «եռը» գոլորշին դուրս է բերում կաթսայից։

Օնիկ Գասպարյանի հետ շփումը մամուլի հետ մինչ այս պահն առանձնապես չի ստացվում։ Մի քիչ մոտեցումների հարց է, մի քիչ ծառայության բնույթով. շատ բան էլ կախված է իր՝ այդ հարցով կոնսուլտանտների գործոնից։
Բայց ստեղծված իրողությունները հիմնական դերակատարներին ստիպում են խոսել, որովհետև այս փուլում նրանց չխոսելը հենց միայն տեղեկատվական ռիսկերից ելնելով, իրենց դեմ է աշխատում։

Օնիկ Գասպարյանն ինքն իրեն փրկելու համար պետք է խոսի։ Սա շատերին կարող է հետաքրքիր էլ չլինել, քաղաքական առումով էլ քիչ նշանակություն ապահովել, բայց դա պետք է իրեն։

Ես չգիտեմ, թե նա ինչ է մտածում ստեղծված իրավիճակի մասին, դրանում իր պատասխանատվության կամ մեղավորության մասին, բայց պետք է գիտակցի, որ մի կողմ քաշվելով ու իրադարձություններին դիտորդի կարգավիճակով հետևելով շատ ավելի վտանգավոր ու իր տեսակին ոչ համահունչ տեղում և դերում կհայտնվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031