Այսօր 15.30-ի սահմաններում սպանություն է տեղի ունեցել Գյումրու Երևանյան խճուղու բազմաբնակարան շենքերից մեկում։ Ինչ-որ մեկը թակել է բնակարանի դուռը, բացել է երիտասարդի հայրը, թակողը ցանկացել է առանձին խոսել տղայի հետ։
Քիչ անց ձայներ են լսվել, երիտասարդի մայրը, դուրս գալով, տղային գտել է բերանքսիվայր` 3-րդ հարկից 2-րդ հարկ տանող աստիճանահարթակի վրա։ Զանգահարել են շտապօգնություն, բժիշկները, տեսնելով, որ երիտասարդը մահացած է, զանգահարել են ոստիկանություն։
Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով։ Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ հանցանք կատարած անձի ինքնությունը, գտնվելու վայրը պարզելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Այս մասին մեզ հայտնեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ