Սամբոյի Հայաստանի ազգային հավաքականի անդամ մինչեւ 58 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը Մոսկվայում անցկացված աշխարհի գավաթի կարգավիճակ ունեցող Անատոլի Խառլամպիեւի հուշամրցաշարի եզրափակչում համառ գոտեմարտում մեկ միավորի տարբերությամբ զիջել է ղրղզ Ազատ Ամանբեկովին եւ բավարարվել արծաթե պարգեւով:
Մեր հանրապետության մյուս երկու ներկայացուցիչները՝ 58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը եւ 71 կգ քաշային Վիգեն Մարտիրոսյանը անմասն են մնացել մրցանակային տեղերի համար պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ