Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղամ Նազարյան․ Դատախազներ, երբ ձեր երեխաները մի օր ձեզ կհարցնեն, թե ինչո՞ւ ընկավ Շուշին, առանց վարանելու կպատասխանեք. «Դատում էինք Շուշին ազատագրած մարդկանց»

Մարտ 27,2021 15:33

Սահմանադրական դատարանի երեկվա որոշումից հետո մի հարց եմ ուզում ուղղել մեղադրող դատախազներին, հատկապես իրեն ցուցադրական ագրեսիվ պահող Գևորգ Բաղդասարյանին.

1․ Հիմա հասկացա՞ք, որ Շուշի ազատագրողին էիք դատում։

2․ Դատախազներ, երբ ձեր երեխաները մի օր ձեզ կհարցնեն, թե ինչո՞ւ ընկավ Շուշին, առանց վարանելու կպատասխանեք. «Որովհետև մենք, երեխաներ ջան, երբ թուրքը պատրաստվում էր հարձակվել ու հարձակվեց, դատում էինք Շուշին ազատագրած մարդկանց։ Մենք չունեցանք մասնագիտական և մարդկային արժանապատվություն, էրեխեք ջան, որ չկատարենք մի մոլագար դավաճանի հրահանգները»։

Ու, երբ հաջորդ սերունդները կանցնեն Շուշիի անկումը դասը, պատմության դասագրքերում անպայման գրված է լինելու ձեր անունները՝ պարոնայք՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան, Գլխավոր դատախազ՝ Արթուր Դավթյան, մեղադրող դատախազներ՝ Պետրոս Պետրոսյան, Գևորգ Բաղդասարյան:

Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031