Թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Սանկտ-Պետերբուրգի WTA 500 մրցաշարի եզրափակչում մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը:
Ավելի ուշ նա ցավով նշել է, թե շատ է ափսոսում, որ այդպես ստացվեց:
«Հրաշալի շաբաթ էր: Ուրախ եմ, որ այդքան հանդիպումներ հաղթեցի եւ խաղացի կենտրոնական կորտում: Այս անգամ հանդիսական կար, տրիբունաները գրեթե ամբողջությամբ լցված էին: Ափսոս չկարողացա մինչեւ վերջ խաղալ»,-ասել է 26-ամյա հայ թենիսիստուհին, որը այդ մրցաշարի ավարտից հետո պետք է մեկներ ԱՄՆ եւ մասնակցեր WTA Մայամիի մրցաշարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ