Լրահոս
Օրվա լրահոսը

Freedom House-ը կոչ է արել չեղարկել մամուլի ազատությունը սահմանափակող օրինագիծը

Մարտ 27,2021 14:43

Միջազգային հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայաստանում մամուլի ազատությունը սահմանափակող օրինագծի վերաբերյալ:

«Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է երկրում պաշտպանել մամուլի և խոսքի ազատությունը,- ասել է Freedom House-ի` Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը:- Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունը պաշտպանում է տուգանքները, որոնք կխլացնեն երկրում ազատ խոսքը և սպառնալիքի տակ կդնեն լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությունը: Քաղհասարակությունն իրավացիորեն քննադատել է օրինագիծը` պատճառաբանելով, որ դրանով կարող են գանձել չափազանց մեծ տուգանքներ և անկախ կազմակերպությունների նկատմամբ քաղաքական ճնշումների հանգեցնել, երբ վերջիններս քննադատեն քաղաքական գործիչներին և այլ ազդեցիկ քաղաքական դեմքերին: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին լրջորեն վերաբերվել քաղհասարակության և մեդիա կազմակերպությունների մտահոգություններին և չեղարկել օրինագիծը»:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031