Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոպոլիտենն աշխատում է վնասով․ «Ժողովուրդ»

Մարտ 27,2021 11:31

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն աշխատում է վնասով: Ամեն դեպքում, դա են վկայում տվյալները, որոնք Երեւանի քաղաքապետարանը տրամադրել է՝ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան: 2016-2020թթ գրանցվել է ուղեւորահոսքի աճ, սակայն 2020թ.-ին COVID-19-ի հետ կապված սահմանափակումներով, մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ, ինչպես նաեւ պատերազմական դրությամբ պայմանավորված՝ գրանցվել է ուղեւորահոսքի կտրուկ նվազում. 2019 թվականին այն կազմել 19 մլն 993 հազար 203 ուղեւոր, 2020 թվականին՝ 10 մլն 747 հազար 551 ուղեւոր:

Օրինակ՝ նվազել է նաեւ մետրոպոլիտենի սրահներում եւ վագոններում տեղադրված գովազդներից ստացված հասույթը:

Շատ են նաեւ կոմունալ ծախսերը. 2020թ կատարված կոմունալ ծախսերն են՝ գազ՝ 12 մլն դրամ, էլեկտրաէներգիա՝ 509 մլն դրամ, կապի ծառայություններ՝ 9 մլն ՀՀ դրամ, ջուր՝ 41 մլն ՀՀ դրամ։ Այսինքն՝ այս թվերը եւս վկայում են, որ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն աշխատում է վնասով, վերանորոգում էլ վաղուց չի կատարվել, մինչդեռ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստանում էր մետրոյի նոր կայարան կառուցել։ Պարզվում է՝ նույնիսկ եղածը չենք կարողանում պահել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031