Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՍԴ-ն ՀՀ-ում ստեղծում է մի իրավիճակ, երբ ՀՀ ժողովուրդը զրկված է ժողովրդավարության իր բոլոր զենքերից․ «Ժամանակ»

Մարտ 27,2021 11:15

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Տիգրան Եգորյանը:

– Սահմանադրական դատարանը մարտի 26-ին որոշում է կայացրել, կխնդրեի նախ իրավական լեզվով պարզաբանել՝ ինչի՞ մասին է այս որոշումը:

– ՍԴ որոշման եզրափակիչ մասն է միայն հայտնի, ՍԴ-ն ժամանակ ունի այն հրապարակելու. եզրափակիչ մասն այն մասին է, որ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածը (որով մեղադրանք է առաջադրված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին) ճանաչել է Սահմանադրությանը (78 և 79-րդ հոդվածներին) հակասող և անվավեր: Որոշման ամբողջական բովանդակությունը մեզ հայտնի չէ: Կանխատեսվում էր, որ ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի այս հոդվածը, բայց դա բնավ չի նշանակում, որ այն հակասահմանադրական է:

– Հայաստանի քաղաքացուն հետաքրքրում է Սահմանադրական դատարանը արդա՞ր որոշում է կայացրել, թե՞ ոչ:

– Թերևս, ամենակարևոր հարցն է, թե որն է քաղաքացուն ուղղված ուղերձը: ՍԴ-ն տարիներ ի վեր որդեգրել է մի սկզբունք, որի համաձայն՝ իշխանության հարցը պետք է լուծվի փողոցում, և իրավունքի դատարանն այդ հարցում չի միջամտելու: Ավելի նեղ շրջանակներին հայտնի է, որ դա Գագիկ Հարությունյանի կոնցեպցիան էր, և դրա հետևորդներն էին այդ «շենքի մյուս բնակիչները»՝ ՍԴ անդամներին նկատի ունեմ: Այդ մասին բավականին անկեղծ խոսում էին հարցազրույցներում, երբ հեղափոխությունից հետո իրավունք էին ձեռք բերել խոսելու, այդ մասին Ֆելիքս Թոխյանն էր ՍԴ միջանցքներում պատմում մեզ, որ ժողովուրդը պետք է հարցը լուծի փողոցում:

Սա այն հիմնական ուղերձն էր, որ Սահմանադրության 2-րդ հոդվածով սահմանված ժողովրդի իշխանության դրսևորման պրոցեսների կապակցությամբ, որը ՍԴ-ն (որ կոչված էր Սահմանադրության այդ անփոփոխ հոդվածի պաշտպանության լիակատար ու բացառիկ իրավասությամբ ու առաքելությամբ) ժողովրդին է փոխանցում՝ հույս մի՛ դրեք ինձ վրա, կռի՛վ տվեք փողոցում, եթե չի ստացվում ընտրություններով: Մարտի 1-ի գործն այն մասին էր, որ երբ ժողովուրդն ընտրությունների միջոցով իր կամքն արտահայտելուց հետո, նորից բախվելով իր իշխանությունը հաղթահարող և այդ ճանապարհին միջոցների մեջ խտրություն չդնող իշխանության կեղծիքներին, դուրս եկավ փողոց, ինչպես հորդորում էր Սահմանադրական դատարանը: Դուրս եկավ փողոց և տևական հանրահավաքների միջոցով իրացնելով Սահմանադրությամբ սահմանված իր մյուս հիմնական իրավունքները, երկրորդ հոդվածով՝ իր ընտրության իրավունքն իրացնելուց հետո դուրս եկավ փողոց և պահանջում էր, որ իր կողմից իշխանություն ձևավորելու առանցքային իրավունքը հարգվի: Այս պահանջը իշխանության կողմից հեղվեց արյամբ, գնդակահարվեցին մարդիկ:

Դրանից հետո 10 տարի Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը թմբիրի մեջ էր: 2018-ին կուլմինացիոն պահն էր, երբ կուտակված էներգիան դուրս հորդեց, և մենք ականատես եղանք հեղափոխական գործընթացներին, որոնք բերեցին իշխանափոխության: Այդ ժամանակահատվածից ի վեր՝ սկսեց արդյունավետ քննություն իրականացվել Մարտի 1-ի գործով, ըստ էության՝ դա այն մասին էր, որ այդպիսի իրադարձություններ և այդպիսի միջամտություններ՝ մահաբեր ուժի այդպիսի կիրառություն ժողովրդի նկատմամբ, ժողովրդի սահմանադրական իրավունքների նկատմամբ, անթույլատրելի է, և այն գործադրած պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և այդ պատասխանատվությունը լինելու է անխուսափելի թեկուզ 5 տարի, 10 տարի հետո, թեկուզ 15 տարի հետո: Մարտի 1-ի գործը նաև խորհրդանշական ուղերձ ուներ ժողովրդին, որ ժողովրդի իշխանության նկատմամբ ոտնձգությունները վաղ թե ուշ պատժվելու են:

Այսօր այս որոշմամբ ՍԴ-ն ոչ միայն վերահաստատում է նախկինում իր ձևավորած և պարբերաբար արտահայտած այն ուղերձը առ այն, որ 2-րդ հոդվածով իշխանության ձևավորման իրավունքի իրացման հարցը լուծեք փողոցում, այլ նաև վերահաստատում է և խորացնում հետևյալը՝ որ այդ դեպքում ձեր նկատմամբ բռնությունների հարցերը ևս պետք է լուծեք ինքնուրույն: Ըստ էության, սա չափազանց վտանգավոր մի գիծ է, որը ՀՀ ՍԴ-ն այսօր քաշելով, ՀՀ-ում ստեղծում է մի իրավիճակ, երբ ՀՀ ժողովուրդը զրկված է ժողովրդավարության իր բոլոր զենքերից, որոնք սահմանված են Սահմանադրությամբ և օրենսդրությամբ, ու մեն-մենակ է փողոցում, տանը, հանրապետությունում իր նկատմամբ ոտնձգություն իրականացնող ներքին հրոսակախմբերի դեմ պայքարում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նվեր ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եգորյան Տիգրան,Դուք գոնե հիշում եք? ,,Ձեր,,ժողովրդի ընտրյալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քանի տոկոս ձայն էր ստացել,և,որ այդ ձայները հերիք չեին ՀՀ Նախագահ ընտրվելու համար՝որովհետև նրա ստացած ձայները ավելի քիչ էին,քան երրորդ և չորրորդ տեղ զբաղեցրած թեկնածուների ձայների հանրագումարից:Ասել կուզեմ,եթե Սերժ Սարգսյանը ստանար ընդամենը իր ընտանիքի անդամների քվեն,միևնունն է առաջին նախագահը ընդամենը կանցներ երկրորդ փուլ՝դրա փոխարեն իրեն հայտարարեց ընտրված նախագահ և պատճառ դարձավ մարտի մեկի խժդժություններին….:
    Եթե այսօր որևէ մեկը միտինգավորներին կոչ անի բռնությամբ իշխանությունը վերցնել,չեմ պատկերացնում որքան զոհեր կլինեն….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031